«Շատ լավ և շատ առողջ եմ գնահատում Արարատ Զուրաբյանի այն հայտարարությունը, թե՝ եթե ՀՀՇ-ն լուծարեն, ինքը նոր ՀՀՇ կստեղծի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Արարատ Զուրաբյանը կարգին տղա ա, մեր խցերը դեմ դիմաց են եղել, ես իրեն շատ հարգում եմ: Ասեմ իմանաք՝ երբ ինքը ՀՀՇ-ից դուրս եկավ, ՀՀՇ-ն բավականին տուժեց, ողջունում եմ իր այդ գաղափարը»:

Նա հավելեց. «Մենք նույնիսկ չենք կարող ասել, թե ինչ կլինի ընտրություններից մեկ շաբաթ հետո, ես չեմ ուզում շտապել»:

Գ. Եղիազարյանը հայտնեց, որ մնացած բոլոր հարցերին կպատասխանի ՍԴՀԿ ընդլայնված նիստից հետո:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի