Սյունիքի մարզպետարանը Կապանի օդանավակայանում այսօր առաջին անգամ իրականացվել է փորձնական թռիչք:
Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ճոխությունների սիրահար է և սովորաբար Կապանից Երեւան աշխատանքի է գալիս ուղղաթիռով, և այս անգամ էլ, փաստորեն, վայրկյան անգամ չմտածելով սեփական անվտանգության մասին, դարձել է մարզում փորձնական թռիչք կատարած առաջին օդանավի ուղևորը: