Մեր շրջապատում կան բազում խորհրդավոր միֆեր ու անհավանական վարկածներ, որոնց հավատալը շատ դժվար է։ Սակայն ժամանակ առ ժամանակ իրականությունը հերթական հարվածն է հասցնում մեր գիտակցությանը և ապշեցնում է մեզ նոր բացահայտումներով։

BlogNews-ը հավաքել է 5 անհավանական միֆեր, որոնք դեռ երեկ հեքիաթ էին թվում, սակայն իրականում դրանք գոյություն ունեն։

Բանկոմատները մարդկանց ճանաչում են ձայնով, աչքով և արտաքին տեսքով


2015 թվականին Չինաստանում ներկայացվեցին առաջին բանկոմատները, որոնք ճանաչում են հաճախորդների դեմքերը։ Այսօր դա գողերի դեմ պայքարելու բավականին լավ միջոց է, իսկ վաղը այն կդառնա պլաստիկ քարտերի փոփոխություն։ Արդեն այսօր որոշ բանկոմատներ ճանաչում են բանկի հաճախորդին դեմքով և ձայնով։

Ֆտորը վնասում է ատամները


Ատամնաբույժները խորհուրդ են տալիս ֆտորիդներով հարուստ ատամի մածուկ օգտագործել՝ որպես կարիեսի դեմ պայքարի միջոց։ Սակայն Նոր Զելանդիայում անցկացված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆտորը ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Հայտնվելով օրգանիզմում՝ այն վատացնում է ուղեղի աշխատանքը, թուլացնում իմունային համակարգը, ստամոքսային համակարգի աշխատանքը, երիկամների և լյարդի ֆունկցիաները։ Եվ վերջում ֆտորն արագացնում է ծերացման գործընթացն ու հանգեցնում է ոսկորների փխրունության։

Գիտնականները ստեղծում են կենդանիների հիբրիդներ


Դեռ երեկ սա ֆանտաստիկ ֆիլմերի թեմա էր, իսկ այսօր ֆերմաներում ապրում են կենդանիների և թռչունների հիբրիդներ, իսկ կենդանաբանական այգիներում՝ չափազանց վայրի կենդանիներ։ Այժմ գիտնականներն աշխատում են ԴՆԹ ինժեներիայի վրա, որպեսզի կարողանան մեկտեղել երկու կենդանիների լավագույն հատկությունները կամ էլ առանձին գեներ ստանալ, որոնք կարելի է օգտագործել որոշ հիվանդություններ բուժելու համար։

Դայալ Լաման Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից էր


20-րդ դարի երկրորդ կեսին ԿՀՎ-ն ֆինանսավորում էր Տիբեթի անկախացման շարժումը և անձամբ Դալայ Լամայի գործողությունները։ Դա արվում էր կոմունիստական երկրների կայունությանը վնասելու ծրագրի շրջանակներում և ուղղված էր Սառը պատերազմում հաղթելու ցանկության իրագործմանը։ Դալայ Լաման գիտեր, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը, սակայն հերքում էր իր մասնակցութունը ԿՀՎ-ի քաղաքական ծրագրերին։

Բնական հյութը վնասակար է երեխաների համար


Մրգային հյութերում շատ հաճախ ավելացնում են լիմոնաթթու, որն ավերում է էմալը, ատամների վրա ճաքեր առաջացնում, որոնք էլ դառնում են շատ բակտերիաների զարգացման համար հարմար վայր։ Մրգային հյութերը չեն հագեցնում ծարավը, մեծ քանակով շաքար են պարունակում, առաջացնում են ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ։ Խորհուրդ է տրվում բավարարվել օրական մեկ բաժակ բնական հյութով՝ դա խմելով որպես քաղցր բան, և ծարավը հագեցնել սովորական ջրով։