ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության ցանկացածի հետ, որ ձգտում է մարդկանց կյանքը բարելավելուն, ոչ թե օգտվում է դժվարություններից՝ ինքնափիարի համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ուղիղ գծի» ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

«Պատրաստ եմ խոսել ցանկացած մարդու հետ, ով իսկապես նպատակ ունի բարելավելու բնակչության կյանքը, լուծել ծառացած խնդիրները, ոչ թե օգտագործում է դժվարությունները, որոնք բավականին շատ են, սեփական փիարի և ճանաչվածության համար, որպեսզի կարողություն ձեռք բերի այդ դժվարությունների օգնությամբ՝ դրանք ավելի խորացնելով», - ասել է Պուտինը: