Արցախից Երևան տեղափոխված վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն: «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, զինվորներից մեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է: Նա ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ունի նաև գլխուղեղի վնասվածք:

 

Ամեն դեպքում, գիտակցությունը տեղն է, իր հետ խոսել եմ, հիշում է կատարվածը: Մյուս զինվորը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է, նա ստացել է աչքի վնասվածք կան այրվածքներ: Համապատասխան հետազոտություններից և բուժուﬕց հետո պարզ կլինի, թե որքանով է տեսողությունը վնասվել: Երկուսի առողջական վիճակը կայուն է, այս պահին կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Կամավոր Խաչատրյանը: