Հայ ժողովրդին պետք է հերոսի կոչում տալ, քանի որ խորհրդային ընտրություններին լսելով ֆանտաստիկ ելույթներ, ֆուտբոլային լեզվով ասած, իր վրա վերցրեց մրցավարի դերը և արձանագրեց' որտեղ եղավ խաղից դուրս վիճակ կամ խաղադաշտի որ մասում արձանագրվեց գոլ:Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Քանի որ ֆուտբոլի նկատմամբ անտարբեր չեմ, չեմ կարող չանդրադառնալ այս հարցին և այդ տեսանկյունից չկառուցել խոսքս: Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ ժողովրդին իրապես պետք է հերոսի կոչում տալ, որ ԱԺ ընտրություններին ֆանտաստիկ, երբեմն գրանդիոզ խոստումներից հետո էլ չկորցրեց իրողությունը և ստանձնեց մրցավարի դերը և խաղադաշտի որ մասում արձանագրվեց գոլ, որ մասում ինքնագոլ և որ մասում՝ խաղից դուրս վիճակ»,-ասաց նա: