Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից աշխարհին ներկայացնելու համար այսօր արդեն ունենք զբոսաշրջային արխիվ։ Շուրջ 22 օր տևած աշխատանքերի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանումներով 15 ժամանոց կադրերի հավաքածու»,- գրել է վարչապետը։