ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ընտանիքով հանգստանում է Բալիում։ AFP-ն հաղորդում է, որ Օբաման երեկ երեկոյան է Բալի ժամանել և տեղավորվել Ուբուդե հյուրանոցում։ Վաղ առավոտյան նախկին նախագահը վարժանքով է զբաղվել։ Սակայն թե ինչպես է պատրաստվում արձակուրդը վայելել Օբամա ընտանիքը, քիչ բան է հայտնի։
AFP-ի տվյալներով՝ արձակուրդի ընթացքում Օբաման մտադիր է մայրաքաղաք Ջակարտա այցելել, որտեղ երիտասարդ տարիներին ապրել է 4 տարի։ Իսկ Բորոբուդուր հնամենի տաճարը տեսնելու համար ընտանիքը մտադիր է Յոգյակարտ այցելել։
Նշվում է, որ ինդոնեզացիները սիրում են Օբամային՝ Ինդոնեզիայի և նրա մշակույթի հանդեպ ունեցած վերջինիս վերաբերմունքի պատճառով։
Ինդոնեզիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ Օբաման երկիր է ժամանել նախագահի մի քանի հրավերից հետո։ Օբաման նրա հետ կհանդիպի հունիսի 30-ին։