Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az-ը:
«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովի խոսքով' քննարկումը հիմնականում ընթացել է Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների շուրջ:
«Հիմնականում քննարկվել են քրեակատարողական հիմնարկում բլոգեր Մեհման Գալանդարովի սպանության և Վրաստանում առևանգված, ապա Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի հետ կապված հարցեր»,- ասել է նա:
Քննարկմանը մասնակցել են մոտ 20 պատգամավորներ 10 երկրներից:
«Հանդիպմանը մասնակցել են 2 պատգամավոր Վրաստանի իշխող կուսակցությունից: Նրանք Աֆղան Մուխտարլըի հետ կատարվածի վերաբերյալ ափսոսանք են հայտնել և տեղեկացրել, որ իրենք կողմ են, որ հետաքննությունը արագ պարզի ողջ ճշմարտությունը»,- ասել է Հուսեյնովը:
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ խոսել է «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի հիմնադիր Հանիմադ Զահիդը, ով հայտնել է «Ազատություն» և Թուրան թերթերի անձնակազմի նկատմամբ իրականացվող ճնշումների և իր նկատմամբ ծրագրված մահափորձի մասին:
Հանդիպմանը վրացական կողմից հանդես է եկել վրացական «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին, ով նշել է, որ Մուխտարլըի առևանգումը հակասում է Վրաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գաղափարին:
Հուսեյնովի խոսքով' հանդիպման հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ անիմաստ է հանդուրժել ադրբեջանական կառավարության գործողությունները, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական խորհրդում ստանձնած պարտավորությունների շարունակական չկատարումը պետք է հանգեցնի ԵԽ-ի կողմից պատժամիջոցների կիրառման:
«Մենք ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Եվրախորհրդարանը արդեն ընդունել է բանաձև՝ կապված Ադրբեջանում իշխանությունների քննադատների նկատմամբ իրականացվող մարդու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ: Եկել է ժամանակը, որ ԵԽԽՎ-ն նույնպես Ադրբեջանից պահանջի կատարել ստանձնած պարտավորությունները և եթե Ադրբեջանը չկատարի, պետք է մշակվեն պատժամիջոցների մեխանիզմներ, մինչև անգամ քննարկվի այդ երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը»,- հավելել է Հուսեյնովը:
Ադրբեջանում ազատ մամուլի, ինչպես նաև իշխանության որդեգրած գիծը քննադատող քաղաքացիների նկատմամբ իրականացվող շարունակական ճշումները դժգոհություններ են առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և հանրության շրջանում: Ադրբեջանի կառավարությանն ուղղված բազմաթիվ կոչերը վերջ տալու հետապնդումների և ճնշումների քաղաքականությանը արդյունք չեն տալիս և արդեն այդ երկրում խիստ հակաժողովրդավարական իրավիճակը փոքրինչ մեղմելու հույսով արտաքին աշխարը փորձում է դիմել պատժամիջոցների:
ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը
17:53 - 27.Հունիս.2017
Առաջարկում ենք նաև
16/05/18 11:37
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
16/05/18 11:12
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
28/01/16 22:53
ԵԽԽՎ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
22/07/24 14:10
ՀՀ-ի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի
07/05/24 12:35
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
21/06/23 10:27
ՀԱՊԿ նեղ կազմով նիստում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին
09/12/22 22:18
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կապված ֆիզիկական անձանց նկատմամբ
01/12/22 00:07
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
10/10/22 17:54
ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները
26/01/21 15:26
Կոչ եմ անում ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ. Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան