Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Մարսելում Հայաստանի հյուպատոսությունում: Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն Ազնավուրին պարգևատրել է քաղաքի 11-րդ և 12-րդ շրջանների մեդալով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մարսելի փոխքաղաքապետեր Դիդյե Փարաքյանը և Ռիչարդ Ֆինդիկյանը:

Ազնավուրը նշել է, որ շարունակելու է համերգները և նախատեսում է 2017 թվականի դեկտեմբերին համերգով հանդես գալ Բերսիում, որը Փարիզի ամենամեծ համերգասրահն է:

Հայազգի շանսոնյեն հաստատել է Հայաստանում իր տուն-թանգարանի նախագծի շուրջ գործունեությունը: