Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր մեկնարկեց ամառային զորակոչը: Կենտրոնական հավաքակայան էր ժամանել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներել-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանն այս օրերին հանգիստ է՝ անդրադառնալով նախորդ շաբաթ տիրող լարված իրավիճակին:
«Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում այդպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի ԶՈՒ ղեկավարությանը: Մերթընդմերթ, որ առաջին գծում հակառակորդը կիրառում է հրետանի, դա, իհարկե, մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել», - ասաց Մ. Հակոբյանը:
Նորակոչիկների հետ զրույցում Մովսես Հակոբյանը խորհուրդ տվեց նրանց լինել համարձակ և ուժեղ. «Խորհուրդ տվեցի լինել պատրաստակամ ծառայել հայրենիքին և խոստացա, որ ես իրենց կողքին եմ լինելու, իմ գործունեությամբ ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի իրենց ծառայությունը կատարեն»,-ասաց պաշտոնյան։