Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 1-ին՝ ժամը 16:52-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում երեխան ընկել է Արգիճի գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: