Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ միջազգային խմբի և Իրանի միջև վերսկսված բանակցություններն այդ երկրին հնարավորություն են տալիս անարգել շարունակել իր միջուկային ծրագիրը, գրում է Риа Новости-ին:
Նա պատմել է, որ ԱՄՆ-ից տեղեկություններ է ստացել բանակցությունների ընթացքի վերաբերյալ և ոչ մի դրական տեղաշարժ չի նկատել: Այս շաբաթ Ալմա-Աթայում կայացած բանակցությունները տեխնիկական հանդիպումներով կշարունակվեն Ստամբուլում և ապրիլին կվերսկսեն Ղազախստանում:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ միակը բանը, ինչին հասել են բանակցությունների ժամանակ, դա ընդմիջումն էր, որն Իրանը նախատեսում է օգտագործել ուրանի հարստացումը շարունակելու վրա՝ ատոմային ռումբ ստեղծելու համար և նա իրականում գնում է այդ նպատակին»,- հայտարարել է Նետանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության առջև:
Նախկինում Իսրայելի վարչապետն արդեն կասկածի տակ էր դրել Իրանի հետ բանակցություններ վարելու ծրագիրը և միջազգային համագործակցությանը կոչ էր անում ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել: