Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրառի հարցը: Տեսակետները շատ տարբեր են. պատգամավորներից ոմանք կարծում են, որ Սևանա լճից հավելյալ ջրառը լիճը կկանգնեցնի կենսական խնդիրների և ցամաքեցման առաջ, իսկ մյուս մասը գտնում է, որ պետք է լճից հավելյալ ջրառ անել՝ ջուր հասցնելով 130 հազար գյուղացու: 

ԱԺ ամբիոնին մոտեցավ ԱԺ փոխխոսնակ էդուրարդ Շարմազանովը և իր ելույթը կառուցեց կարապետյանական ոճով՝ հարցեր առաջադրելով և դրանց պատասխանելով: 

Շարմազանովի հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

-Արդյո՞ք Սևանա լիճը մեր ազգային հարստությունն է:

-Իհա՛րկե այո:

-Պե՞տք է հոգ տանենք:

-Իհա՛րկե այո:

-Արդյո՞ք քաղաքական իշխանությունը բավարար ուշադրություն չի դարձրել Սևանին:

-Իհա՛րկե նման տեսակետը սխալ է:

-Պե՞տք էր խոսել այս խնդրի մասին նախօրոք,  պե՞տք էր, այս հարցի շուրջ քննարկումներ անեինք:

Իհա՛րկե, նման պահանջը իրատեսական չէ, քանի որ ԱԺ 6-րդ գումարման ԱԺ-ն նոր է մտել ուժի մեջ:

-Հետևություն, որ ջուրը պետք է բաց թողնենք և մոռանա՞նք:

-Իհա՛րկե ոչ:

Հարցուպատասխանից հետո Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց կողմ քվարկել ծրագրին՝ շեշտելով, որ հետամուտ են լինելու լճի էկոլոգական խնդիրների կարգավորմանը: