Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով УАЗ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները , որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է:

Վթարի հետևանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը Toyota-ի վարրոդն է եղել, ով դեպի Սևան ընթանալիս բախվել է УАЗ -ի հետնամասին: 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: