«Վերջերս եկել եմ եզրակացության՝ թող Սերժ Սարգսյանը լինի վարչապետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում 2018-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հավանականությունը:
Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ. «Վերջիվերջո, մի անգամ պարտավորություն կվերցնի, թե չէ՝ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել և ինքն իր վրա պարտավորություն չի վերցրել»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ նրա կարծիքով ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը, պատգամավորը պատասխանեց.
«Այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել է, լա՞վ է: Եթե այդ մարդը կարա անի` թող անի, թե չէ տարիների ընթացքում դրել՝ վարչապետ են փոխել: Սերժ Սարգսյանը չի կարա ինքն իրան փոխի: Գոնե այդ ինստիտուտն էլ կվերանա»,- ասաց Սասուն Միքայելյանը: