Հուլիսի 22-30-ը Հայաստանի պատանի մարզիկները Հունգարիայի Գյոռ քաղաքում կմասնակցեն Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձեւում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ եւ կանոե: Հայ պատանիները հանդես կգան դրանցից վեցում.
Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Էվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):
Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ սպորտի եւ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է.