ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքի մոտակայքում գտնվող նուդիստական լողափում շնաձուկը հարձակվել է հանգստացողի վրա: Այս մասին հայտնում է Miami Herald-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լողափում հերթապահություն անող փրկարարը նկատել է մարդկանց մոտեցող 1.2-1.5 երկարությամբ շնաձկանը և հիդրոցիկլով հետևել նրան: Նա շչակի միջոցով մարդկանց նախազգուշացրել է վտանգի մասին: