Գեղանկարիչ Սալվադոր Դալիի (1904 – 1989) աճյունը հուլիսի 20-ին կարտաշիրիմեն հայրության հաստատման հայցի պատճառով: Հուլիսի 13-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ֆիգերաս քաղաքի (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որտեղ ծնվել Է նկարիչը, քաղաքապետարանում: Նրանց տեղեկատվությամբ՝ արտաշիրիմումը «նշանակված Է հուլիսի 20-ին տեղական ժամանակով 09:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին): Ավելի վաղ սույն վճիռը հավանության Է արժանացել դատարանի կողմից «աճյունի նմուշներ ստանալու» անհրաժեշտության պատճառով, «որոշելու համար, թե նա կենսաբանական հայրն Է արդյոք այն կնոջ», որը «հայց Է հարուցել, որպեսզի իրեն նկարչի աղջիկը ճանաչեն»: Խոսքը վերաբերում Է Պիլար Աբելին Ժիրոնայից (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որը պնդում Է, թե Դալին իր հայրն Է: Կինը ծնվել Է 1956 թվականի փետրվարի 1-ին: 2007 թվականից նա փորձում Է հասնել գեղանկարչի հետ ազգակցության ճանաչման: Կնոջ խոսքով՝ իր մայրն իբր գաղտնի սիրավեպ Է ունեցել նկրաչի հետ:

Սալվաոր Դալին ծնվել Է 1904 թվականի մայիսի 11-ին: Նա համարվում Է սյուրռեալիզիմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում ստեղծել Է հարյուրավոր գեղարվեստական ստեղծագործություններ:

Դալին ամուսնացած Է եղել Կազանում ծնված Ելենա Դյակոնովայի հետ (1894 – 1982), որը հայտնի Է որպես Գալա: Զույգը երեխաներ չի ունեցել: Գեղանկարիչը վախճանվել Է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերաս քաղաքում: Նկարչի աճյունը գտնվում Է Ֆիգերասի Թատրոն-թանգարանում, որտեղ ներկայացված Է նրա գործերի մեծ մասը: