Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն:  

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ: