Գրոզսնիում տեղի է ունեցել «Ախմատ» ֆուտբոլային ակումբի նվիրված միջոցառումը, որին հրավիրվել են մի շարք հայտնիներ՝ Եվգենի Պլյուշչենկոն, Վալերիան, Վիկտորիա Լոպիրյովան, Տիմատին, Նիկոլայ Բասկովը, Ռոնալդինյոն և այլ աստղեր: Այս մասին գրում է cosmo.ru-ն:
Միջոցառմանը երգիչ Նիկոլայ Բասկովը հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ գեղեցկուհի Վիկտորիա Լոպիրյովայի հետ: Բասկովը խնդրել է Քադիրովին դառնալ իրենց հարսանիքի վկան:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին, Գրոզնիում:
Հիշեցնենք, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան վերջերս ժամանել էր Հայաստան և հանդիպել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: