Միսիսիպի նահանգի երեք դեռահասներ պարտադրել են մի կնոջ՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում իրենց հետ զբաղվել օրալ սեքսով։ Բացի այդ՝ ուղիղ եթերում կինը ենթարկվել է բռնության՝ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից։
Life.ru-ի փոխանցմամբ՝ դեռահասները ձերբակալվել են այն բանից հետո, երբ բռնաբարության մասին նրանց տեսահոլովակը դարձել է վիրուս։ Մինչեւ տեսանյութը կհեռացվեր Ֆեյսբուքից՝ այն հասցրել է դիտել 47 հազար մարդ։
«Մենք նորից ականատես ենք լինում սոցիալական ցանցի մութ կողմին։ Ձերբակալել ենք երեք անձի եւ նրանց մեղադրում ենք հանցագործության մեջ։ Սակայն ինձ մտահոգում է այն թիվը, թե որքան մարդ է դիտել այդ տեսանյութը։ Դա շատ բան է խոսում մեր մշակույթի մասին»,- գրել է ոստիկանության սպա Լեոնարդ Պապանիան,- տեղեկացնում է Փաստինֆոն: