Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտում ավարտվել է ջարդված շինարարական կռունկի ապամոնտաժման գործողությունը, որն ուղեկցվել է շինհարթակի հարևանությամբ գտնվող երկու բազմահարկ շենքի մոտ 800 բնակչի տարհանմամբ: Այս մասին հաղորդվում է Ֆրանկֆուրտի ոստիկանության թվիթերյան պաշտոնական էջում:
«Ներկայումս հատուկ գործողությունն ավարտվել է: Տարածքում դեռ գործում են տրանսպորտային սահմանափակումներ, սակայն կբացվի հետիոտների հասանելիությունը Japan-Center и Sparkasse արգելափակված շինություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուրբաթ օրը շինարարական կռունկը ջարդվել է՝ հայտնվելով «անկայուն վիճակում», և առաջացել է անկման վտանգ: Իրավապահների տվյալներով՝ կռունկի վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ, նա չի տուժել: