Մեր լողափերը Վրաստանի հանգստի գոտիների հետ համեմատելիս՝ իրենց ամենաէժան հանգստի գոտին համեմատում ենք մեր ամենաթանկի հետ,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետը: 

 Կարեն Բոթոյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկմանը, որ Սևանում հանգստանալն անհամեմատ թանկ արժե, և այդ պատճառով էլ հայերը նախընտրում են վրաստանյան ծովափերը:

«Ո՞վ է ասում, որ Սևանում հանգստանալը թանկ արժե: Մեզ մոտ առաջարկները տարբեր են՝ անվճար էլ կա, էժան էլ կա, միջին գին էլ կա, թանկ էլ: Պետք չէ ասել, որ Սևանում հանգստի գոտիներում գները բարձր են: Մենք մեր լողափերը համեմատում ենք Վրաստանի հանգստի գոտիների հետ, սակայն համեմատություն անելիս իրենց ամենաէժան հանգստի գոտին համեմատում ենք մեր ամենաթանկի հետ: Այդպես չի լինի»,-ասաց նա:

Բոթոյանը թեև երկու ամիս դեռ չկա, ինչ մարզպետ է, բայց ասաց, որ հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին, չնայած չդժգոհեց նախորդից ստացած ժառանգությունից: