Հուլիսի 28-ին, ժամը 11-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի սահմանամերձ «Կապի տակ» տարածքում, գյուղի գերեզմանատան հարակից արտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնի վրա:
Կոմբայնավարը հարկադրված է եղել ընդհատել աշխատանքը: Տուժածներ չկան:
Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ մեր զինծառայողների պատասխան կրակից հետո ադրբեջանական գնդակոծությունը դադարել է:
Այդ հատվածում ցորենի չհնձված արտ կա, որի բերքահավաքը կկատարվի համեմատաբար խաղաղ ժամանակ:
Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am;