Նորաստեղծ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում կանցկացնի:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2017/18 թթ. մրցաշրջանին նախապատրաստվելով՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբը հուլիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում կանցկացնի «Փյունիկ 2»-ի հետ:
Օգոստոսի 7-ին կմեկնարկի Հայաստանի Առաջին խմբի 2017-2018 առաջնությունը, որի շրջանակներում թիմն առաջին խաղում կհյուրընկալվի Ավան-Ակադեմիային։