Գերմանիայի անվտանգության մարմիններին հայտնի է դարձել, որ ուրբաթ օրը Համբուրգի սուպերմարկետներից մեկում սպանդ կատարած 26-ամա փախստականը ծայրահեղական է եղել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ.ռու-ն։

«Այս պահին կարող ենք ասել, որ հանցագործության դրդապատճառը կրոնական է։ Մյուս կողմից կան վկայություննռր հոգեկան անկայուն վիճակի մասին»,- ասել է Համբուրգի ներքին գործերի սենատոր Էնդի Գրոտեն։

Ճշտված տվյալներով, միջադեպի արդյունքում զոհվել է մեկ, տուժել յոթ քաղաքացի։