Կատալոնյան «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր հարսանիքին հրավիրվածներին խնդրել էր նվերի փոխարեն գումար նվիրաբերել բարեգործական իր ֆոնդին, որն օգնում է կարիքավոր երեխաներին:
Marca պարբերականի տեղեկություններով՝ Անտոնելա Ռոկուցոյի և Մեսսիի շքեղ հարսանիքին հրավիրված 260 հյուրերը, որնց թվում կային բազմաթիվ հայտնի մարդիկ, ֆոնդին փոխանցել են ընդհամենը 9,5 հազար եվրո: