National Geographic-ի կողմից հայտարարված տարվա ճանապարհորդական մրցույթում Բնություն կատեգորիայում առաջին տեղը գրավել է Sergio Tapiro Velasco-ի կողմից արված լուսանկարը:

Ահա թե ինչպես է նկարագրում հեղինակն այդ լուսանկարը.

«2015 թվականի դեկտեմբերի 13-ին Մեքսիկայում Կոլմա հրաբխի հզոր ժայթքումն էր: Այդ գիշեր եղանակը խոնավ էր և ցուրտ, հրաբխից ժայթքած մոխրի մասնիկները հասնում էին շուրջ 600 մետր բարձրության և լուսավորում շուրջբոլորը»: