Իսրայելում կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ Իսրայել Կրիստալը, ով վերապրել է Հոլոքոստի սարսափները և մահացել 113 տարեկանում: Այդ մասին հաղորդում է i24news-ը:
Կրիստալը ծնվել է Լեհաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ընտանիքի հետ տեղափոխել են մեկ համակենտրոնացման ճամբարից մյուսը: Լոձի գետտոյում զոհվել են նրա երկու որդիները:
Այնուհետև Օսվենցիմում սպանվել է նրա կինը:
1950 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և կյանքի վերջին տարիներն անցկացրել Հայֆա քաղաքում՝ ստանալով աջակցություն երկրորդ ամուսնության արդյունքում ունեցած երեխաներից, թոռներից և ծոռներից:
Կրիստալը պետք է 114-ամյակը նշեր սեպտեմբերի 15-ին: