Ոստիկանության Մալաթիա բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1991 թվականին ծնված Արման Գարուշի Մարգարյանը:

 Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 26-ամյա երիտասարդը 2017 թվականի օգոստոսի 13-ին ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Արման Մարգարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին: