Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում:
Հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգի առավելությունների և առանձնահատկությունների մասին համապարփակ ներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Գևորգ Վերանյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ եթե սեփական արտադրողը մրցունակ լինի, դրսի մուտքը կփակեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.