Disney եւ Lucasfilm կինոստուդիաները մտածում են «Աստղային պատերազմների» գործող անձի՝ ջեդայ Օբի Վան Քենոբիի վերաբերյալ առանձին ֆիլմ ստեղծելու մասին: Այդ մասին գրել է The Hollywood Reporter-ը:
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ֆիլմի ռեժիսոր է հրավիրված եռակի «Օսկար» մրցանակի ներկայացված բրիտանացի Սթիվեն Դոլդրին (նկարահանել է «Ընթերցողը» եւ «Բիլլի Էլիոթ» կինոնկարները): Միեւնույն ժամանակ The Hollywood Reporter-ի աղբյուրները նշում են, որ նախագիծը գտնվում է մշակման վաղ փուլում, եւ ֆիլմն առայժմ սցենար չունի:
Ավելի վաղ Օբի Վան Քենոբիի՝ Լյուկ Սքայուոքերի դաստիարակի դերը խաղացել են (IV – VI էպիզոդներում) Ալեք Գինեսը, որն այդ դերի համար «Օսկար» է ստացել, եւ Յուեն Մակգրեգորը (I-III էպիզոդներում), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: