«Ռոսգոսստրախը» տեղեկատվական պատերազմ է համարում ընկերություն դրա հիմնական սեփականատիրոջ Դանիլ Խաչատուրովի վերադարձի մասին տեղեկությունները:
«Ընկերության կառավարմանը Դանիլ Խաչատուրովի վերադառնալու մասին տեղեկությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Սա ապատեղեկատվություն է, որը տարածվում է տեղեկատվական պատերազմի շրջանակում, որն ընթանում է «Օտկրիտիե» խմբի շուրջը»,- նշել է «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն Դմիտրի Մարկարովը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Մարկարովը հավելել է, որ վերջին 3 ամիսներին կադրային փոփոխությունները կատարվում են «հակաճգնաժամային ռազմավարությանը համապատասխան, որը ըներությունում մշակվել եւ իրականացվում է թոփ մենեջմենթի կառավարման ներքո՝ ի դեմս գլխավոր տնօրենի եւ գլխավոր կառավարիչ տնօրեն Նիկոլաուս Ֆրայի»: