Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:
Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում և թե՛ ողջ հասարակության մեջ: Կարևոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:
Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում:
Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»»:
Միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
10:17 - 1.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
21/09/17 17:31
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ
01/09/16 12:45
Մեր խնդիրն է լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
08/03/16 13:37
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ
21/09/15 21:07
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
02/09/15 10:13
«Ազատությունը չունի այլընտրանք». Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ԼՂՀ անկախության տոնի առթիվ
25/09/14 11:27
«Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում». Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Արթուր Չիլինգարովին
07/04/14 10:18
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Ամենադիտված
Լրահոս
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում
18:05
Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դա...
17:27
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
17:04
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
15:33
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
15:01
Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին
14:00
Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսա...
13:04
Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
11:45
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը
11:30
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր