«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան կարիերան կշարունակի Իսպանիայում:
Ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վալենսիա»: Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի կայքը:
Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2018թ-ի հունիսի 30-ը:
21-ամյա բրազիլացին մանչեսթերյան ակումբին է միացել 2012թ-ին: Թիմի հիմնական կազմում մասնակցել է 13 խաղի և խփել մեկ գոլ:
Նախորդ մրցաշրջանում Պերեյրան վարձավճարով հանդես է եկել «Գրանադա»-ում: