«Հարվի» փոթորիկի ավերածություններից դեռ ուշքի չեկած, Տեխասի բնակիչները հիմա էլ ստիպված են պայքարել հրե մրջյունների դեմ: Հյուսթոնը հեղեղած ջուրն իր հետ մեծ քանակությամբ այս միջատներից է բերել, որոնք անընդհատ շարժման և մարմնի վրա առկա մոմի պատճառով չեն սուզվում ու խեղդվում: Մրջյունները այդքան էլ մարդամոտ չեն, ինչպես նաև կարող են բավական ցավոտ խայթել նրանց: