Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ նրանց, ում հուզում է այն հարցը, թե որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը, և թե ինչպե՞ս ենք դրանց միջոցով հասնելու հաղթանակի ամրագրմանը:
Վերջինս նշեց, որ ոմանց կողմից անգամ այս խնդիրը շահարկվում է: Ըստ Սաֆարյանի՝ բոլոր նրանք, ովքեր շահարկում են ծրագիր չլինելու հանգամանքը, փորձում են ուշադրությունը շեղել: Այս մասին գրում է 168.am-ը։
«Փորձում են ուշադրությունը շեղել այն քայլից, տրամաբանությունից, որը բոլորով կատարել ենք փետրվարի 18-ին»,- ասել է Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.