ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց վարչապետին. «Որքանո՞վ է մեծ տնտեսական ռիսկը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Արդյո՞ք դուք որպես Կառավարություն գնահատել եք ԵԱՏՄ-ում մնալու ռիսկերը, ի՞նչ գին ունի դա մեզ համար»։

Հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Այս պահին չկան շուկաներ, որոնց հանդեպ` ԵԱՏՄ անդամ լինելու պատճառով, Հայաստանը պակաս ուշադիր է:«Ինչով է ԵԱՏՄ-ն լավ` դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են, ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք` այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով»:

Վարչապետը  ընդգծեց` Եվրամիություն արտահանման աճի տեմպն ավելին է եղել, քան արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ.«Ես, ճիշտն ասած, այս պահին չգիտեմ շուկաներ, որի նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք ելնելով մեր այսօրվա ներուժից և այնտեղ ջանք չենք կիրառում: Ավելին` հաշվետվությունից կտեսնեք թվերը. արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան նույն աճի տեմպը Եվրամիություն: Մենք շատ հետաքրքրված ենք և որոշակի քայլեր ենք ձեռնարկում նաև մեր հարևան, բարեկամ Իրանի հետ: Շատ հետաքրքիր եռակողմ բանաձև ենք ուզում առաջարկել միասին աշխատելու` Թուրքմենստան-Իրան-Հայաստան: Ընդհանրապես այդ շուկաները, որոնք տարբերվում են կլասիկ շուկաներից, նույնպես մեր հետաքրքրությունների դաշտում են»,-նշեց Կառավարության ղեկավարը: