Հայաստանը բարելավել է դիրքը «Քաղաքացիության որակի ինդեքս-2016» ամենամյա վարկանիշում՝ զբաղեցնելով 97-րդ տեղը 159 երկրների շարքում։
«Հանրապետության ցուցանիշների բարելավումը 2016 թվականին տեղի է ունեցել այլ պետություններում, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ երկրներում առանց վիզայի բնակվելու և աշխատելու հնարավորությունների ընդլայնման հաշվին»,-ասվում է Henley & Partners խորհրդատվական ընկերության հետազոտությունում, որի հիման վրա կազմվել է ինդեքսը։
Առաջատարների եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Գերմանիա, Ֆրանսիա և Դանիա։
2015 թվականին Հայաստանը գտնվել է ինդեքսի 110-րդ հորիզոնականում։ Ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն առանց վիզայի զբոսաշրջային կամ կոմերցիոն ուղևորությունների հնարավորությունը, այլև այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսության ծավալը, մարդկային ներուժի զարգացման հնարավորությունը, հասարակական կարգն ու կայունությունը։