Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Սեպտեմբերի 18-ին, Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մի քանի ժամ Վաղարշապատի ոստիկանները Մաթևոս Խ.-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են կատարել, որից հետո իրենց բնակարանում կինը անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսնուն, ում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։