ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդամի անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարության համաձայն` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կազմվել ու վարվում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողներ և այլ անուններ։