Հայկական ծագմամբ հայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը ներառվել ժամանակակից ամենամեծ 100 բիզնես-ուղեղների ցանկում։

Իր 100 ամյակի կապակցությամբ Forbes-ը ներկայացրել է 100 գործարարների եւ կապիտալիզմի մարգարեների հանճարեղ գաղափարների հավաքածուն։ Ցանկը ներկայացված է այբբենական կարգով։ Յուրաքանչյուր բիզնես-ուղեղ ներկայացնում է իր կյանքի այն դրվագը, որն ազդել է իր վրա որպես բիզնեսմենի։

Ցանկում ներառված են նաեւ Ուորեն Բաֆֆեթը, Դոնալդ Թրամփը, Բիլ Գեյթսը, Իլոն Մասքը, Ջորջիո Արմանին, Օփրա Ուիմֆրին, Փոլ Մաքքարթնին եւ այլք։