Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով խոշոր հափշտակության համար ազատազրկված եւ նախագահի ներմանն արժանացած Վազգեն Խաչիկյանի բանտից ազատմանը՝ ընդգծել է, որ վերջինս իր ընկերն է և իր ընկերն էլ մնալու է։

«Նա ներման դիմում է գրել եւ օրենքով սահմանված կարգով նախագահը նրան ներում է շնորհել։ Նա հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրերում եւ այսօր վեադաձրել է իր ընտանիք։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ նախագահը ներման հրամանագիր է ստորագրում»,- ասել է Շարմազանովը։

Նա շեշտել է՝ Վազգեն Խաչիկյանին ճանաչել է որպես հանրապետական, սակայն տեղյակ չէ, արդյոք վերջինս զբաղվելու է քաղաքականությամբ, թե ոչ՝ նշելով, որ Խաչիկյանի եղբայրը՝ Հայկազ Խաչիկյանը առաջադրվելու է Ախթալայի քաղաքապետի պաշտոնում։

 

ՀԳ. Հավելենք, որ Վազգեն Խաչիկյանը ոչ միայ Էդուարդ Շարմազանովի ընկերն է, այլ նաև նրա կնքահայրը՝ քավորը: