Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսն իր երգերից մեկում կանխագուշակել է Լաս Վեգասում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հրաձգությունը: Այս մասին գրում են արտասահմանյան շատ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ The Sun-ը:
Ուիլյամսի Me And My Monkey երգում, որը նա կատարել է դեռևս 15 տարի առաջ, կան բառեր, որոնք կանխագուշակում են Լաս Վեգասի ողբերգությունը:
Սինգլում ասվում է այն մասին, թե ինչպես է տղամարդն իր կապիկի հետ զենքով կանգ առել Mandalay Bay հյուրանոցի 33-րդ հարկում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի գիշերը 64-ամյա ամերիկացի Սթիվեն Փեդոքը Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարից կրակ էր բացել Route 91 քանթրի երաժշտության փառատոնի այցելուների բազմության ուղղությամբ՝ խլելով 59 մարդու կյանք և վիրավորում հասցնելով 527 մարդու։ Հանցագործը վերջ էր դրել կյանքին մինչ ոստիկանության ժամանումը։