Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին կթողարկի Galaxy X ճկվող սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ նորույթը կթողարկվի սահմանափակ քանակությամբ:
Ենթադրվում է, սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա Լաս Վեգասում հունվարին անցկացվող CES կոնֆերանսի ժամանակ:
Նշվում է՝ սմարթֆոնը վաճառքի կհանվի միայն Հարավային Կորեայում՝ ընդամենը 100 000 օրինակով:
Դա կլինի փորձնական քայլ հարավկորեական ընկերության համար, իսկ հաջողության դեպքում ընկերությունը մեկ տարի անց միջազգային շուկա դուրս կգա առավել կատարելագործված տարբերակով: