Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ 65 տարեկան:

Պուտինի, Մերկելի, Թրամփի դիմակավոր հերոսներով տեսահոլովակը Youtube-ում մեկ մլնից ավել դիտում է ունեցել, հայտնում է lenta.ru-ն:

«Կուխնյա պրոդաքշն» ալիքը երաժշտական հոլովակ է թողարկել ՌԴ նախագահի ծննդյան օրվա առթիվ: Հոլովակի հիմքում Եգոր Կրիդի և Molly-ի «Եթե դու ինձ չես սիրում» փոփոխված երգն է:

Հոլովակի հերոսները երգում և պարում են դիմակներով: Կադրերում կերպարներ են, որոնք պատկերում են Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ԱՄՆ նախկին և ներկայիս նախագահներ Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կնոջը՝ Բրիջիտին և այլն: