Վազգեն Խաչիկյանը Հայաստանի նախագահի կողմից ներում ստանալուց և ազատ արձակվելուց հետո էլ հանգիստ չունի. այժմ էլ Հայաստանի գլխավոր դատախազությունն է դատի տվել Խաչիկյանին: Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ դատախազության պահանջը Խաչիկյանից այսպիսին է.
«Բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին»:
Բանն այն է, որ Վազգեն Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը պատճառված նյութական վնասը՝ շուրջ 260 մլն դրամ, ինչի համար 12 տարի ազատազրկման էր դատապարտվել, և դատախազությունը որոշել է դիմել այդ քայլին: Առայժմ այս գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ միայն նախնական դատական նիստ է տեղի ունեցել: Սպասվում է, որ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերի 29-ին: Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ դատախազությունը օրինական պահանջ է ներկայացրել Խաչիկյանի նկատմամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում: