Բրյուսելում տասից ավելի մարդ է հոսպիտալացվել ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից թունավորվելու պատճառով, տարհանում է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասված է ԵՄ-ի Խորհրդի՝ հոկտեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ միջադեպի պատճառ է դարձել օդափոխման համակարգի խափանումը խոհանոցում: ԵՄ-ի խորհուրդը հավատացնում է, որ միջադեպը չի խանգարի հոկտեմբերի 19-20-ին նույն այդ շենքում Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանը: