168.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը պատրաստվում է հերքման տեքստ տարածել, որտեղ պետք է նշվի, որ Շուշան Պետրոսյանի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀԿ-ն ոչ թե 16 հազար անդամ ունի, ինչպես Շուշան Պետրոսյանը նշել էր «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում, այլ՝ 170 հազար:

Եվ ընդհանրապես, ՀՀԿ վերնախավը «կրակն է ընկել» ինքնագործունեություն ծավալող ՀՀԿ-ականների ձեռքը: Ըստ մեր տեղեկությունների, շուտով Գործադիր մարմինը որոշում կկայացնի, որ կուսակցության հետ կապված հարցազրույցներ տալու և հայտարարություններ անելու իրավունք ունենան խիստ սահմանափակ թվով մարդիկ: